News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բելգիայի խորհրդարանը կքննարկի Մոսկվայի դեմ ԵՄ պատժամիջոցների չեղարկման մասին բանաձեւի նախագիծը։ Այս մասին հայտնել է փաստաթղթի նախաձեռնող, Բելգիայի Ներկայացուցիչների պալատի Աջ պահպանողական ժողովրդական կուսակցության պատգամավոր Ալդո Կարկասին։

Նրա խոսքով, բանաձեւի նախագիծը ներկայացվել է քննարկման։ «Խորհրդարանական արձակուրդներից անմիջապես հետո Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այդ հարցով լսումներ տեղի կունենան»,-ասել է պատգամավորը։

Ալդո Կարկասիի խոսքով, այդ փաստաթուղթն ուղղված է նրան, որ լիազորի Թագավորության կառավարությանը հանդես գալու Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները հանելու օգտին։ Նշվում է, որ այդ պատժամիջոցներից տուժում են բելգիացի գյուղացիները։

Հիշեցնենք, որ հունիսի կեսերին Եվրախորհրդարանի պատգմավորների խումբը կոչ է արել հանել ՌԴ հատուկ ծառայությունների ղեկավարների նկատմամբ պատժամիջոցները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ