News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սմարթֆոնների համար նախատեսված Pokemon Go խաղը հուլիսի 24-ին պաշտոնապես թողարկվել է Ֆրանսիայում: Այս մասին հաղորդվում է սոցցանցերում խաղի պաշտոնական էջերում:

Ֆրանսիական ժանդարմերիան խաղի երկրպագուներին նախազգուշացրել է փոքեմոնների որոնելիս անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին:

Ֆրանսիան եվրոպական վերջին երկրներից է, որտեղ հանրահայտ առցանց-խաղը պաշտոնապես հասանելի է դառնում: Նախապես ծրագրվում էր, որ այն կթողարկվի հուլիսի 15-ին, բայց Նիսի ողբերգական իրադարձություններից հետո հետաձգվել էր:

Pokemon Go-ն լրացուցիչ իրականությամբ խաղ է, որի նպատակը փոքեմոնների որոնելն ու բռնելն է: Ամբողջ աշխարհում խաղն արդեն միլիոնավոր մարդիկ են ներբեռնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ