News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը հերքել է «Հիմնադիր խորհրդարանի» տարածած հայտարարությունը, թե «Սասնա ծռեր» խմբի վրա հարձակման փորձեր են եղել: NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնել են, որ հարձակման վերաբերյալ  տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: 

«Մինչ այս պահը որեւէ գործողություն չի կատարվել ՊՊԾ գնդի տարածքում»,-նշեցին ոստիկանությունից:  Իսկ էլեկտրականության հարցի  հետ կապված ասացին, որ  դա  Հայաստանի էլեկտրական ցանցերի պարզաբանման տիրույթում է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Սասնա ծռերի ֆեյսբուքյան էջում  տարածվել էր հետեւյալ հաղորդագրությունը: «Հայտարարում ենք, որ այսօր՝ 24.07.16-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները զրկված են ոչ միայն կապից, այլ նաև անջատել են էլեկտարականությունը և նրանց չեն ապահովել սննդով: Հավելենք նաև, որ ոստիկանության կողմից ճեղքման և գրոհի փորձեր են կատարվել»,- նշված էր հաղորդագրության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ