News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային Ռուսաստանի մասնակցությունը դեռեւս չի բացառվում: Այս մասին Sky News Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է կոալիցիայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգերքը:

«ԱՄՆ-ն չի վստահում Մոսկվային, որը նյութապես եւ ռազմական առումով սատարում է Սիրիայի կառավարությանը»,- հայտարարել է Մաքգերքը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նշել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ համակարգում է «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի ուղղությամբ հասցված հարվածները, բայց մնացյալ մասով ռուսական կողմը պետք է ավելի մեծ ճնշում գործադրի Սիրիայի իշխանությունների նկատմամբ, որպեսզի նրանք իրականացնեն մարտական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը: Մաքգերքի խոսքով՝ կառավարական ուժերը պարբերաբար խախտում են այն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ