News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսպանական ոստիկանությունը հաղորդել է Լեհաստանի քաղաքացու ձերբակալելու մասին, որին կասկածում են Հարավային Սուդանում զենքի մաքսանենգությամբ զբաղվող ընդհատակյա ցանց ստեղծելու մեջ: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Local-ը:

Լեհ միլիոնատիրոջը, որի անունը չի հրապարակվում, մեղադրում են նաեւ փողերի լվացման եւ հարկերից խուսափելու մեջ:

Ձերբակալվածն ապրում էր Իբիցա կղզու շքեղ առանձնատանը եւ ներկայանում որպես Գվինեա-Բիսաուի վարչապետի տնտեսական հարցերով խորհրդական: Նրա առանձնատան դարպասներին փակցված ցուցանակի վրա նշված էր, որ տվյալ տարածքը պատկանում է գվինեական հյուպատոսությանը:

Խուզարկության ժամանակ լեհի մոտ կեղծ դիվանագիտական անձնագիր են հայտնաբերել: Ոստիկանության տվյալներով՝ նրա խմբավորումը, որում 8 մարդ է ներառված, ընդհանուր առմամբ Հարավային Սուդան ավելի քան 200 հազար Կալաշնիկով ավտոմատ, մի քանի հրթիռային սարքավորում եւ տանկ է ուղարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ