News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո զանգվածային ձերբակալությունների ընթացքում ձերբակալվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ խոշտանգումների շուրջ «համոզիչ ապացույցների» առկայության մասին: Այս մասին գրում է AFP-ն:

Կազմակերպության տվյալներով՝ պաշտոնական եւ ոչ պաշտոնական կալանավայրերում գտնվող մարդկանց ծեծում են, խոշտանգում եւ բռնության ենթարկում:

Հիշեցնենք, որ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո տասնյակ հազարավոր մարդիկ են ձերբակալվել: Իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ