News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ երկրի հավաքականը հրաժարվում է իջեւանել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական ավանում, քանի որ մարզիկների համար նախատեսված տարածքը, նրանց խոսքով, պիտանի չեն կյանքի համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ավստրալական պատվիրակության ղեկավար Քիթի Չիլլերը տեղեկացրել է, որ բնակարաններում զուգարանները չեն գործում, էլեկտրական մալուխները բաց են, խողովակներից ջրի արտահոսք կա, աստիճանավանդակներում լուսավորումը բացակայում է:

Նրա խոսքով՝ չնայած ձեռնարկվող քայլերին, հնարավոր չէ ասել, արդյո՞ք բոլոր խնդիրներն արագորեն կլուծվեն:

Մարզիկներն այժմ տեղավորվում են հարեւան հյուրանոցներում: Չիլլերի խոսքով՝ նույն խնդիրներին են բախվել նաեւ Բրիտանիայից եւ Նոր Զելանդիայից ժամանած մարզիկները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ