News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Սլովակիայի հավաքականների խաղով մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 3-րդ տուրը B խմբում: Երկրների հավաքականներն առաջին անգամ էին հանդիպում: Աշխարհի առաջնության մասնակից Սլովակիայի հավաքականը երեւանյան խաղից առաջ ուներ հարյուրտոկոսանոց արդյուն`6 միավոր երկու խաղում եւ զբաղեցնում էր երկրորդ տեղը:

6 միավոր ունի նաեւ խմբի առաջատար Իռլանդիան, որն այսօր Դուբլինում կխաղա ռուսների հետ: Սլովակիայի հավաքականը Վլադիմիր Վայսի գլխավորությամբ Հանրապետական ստադիոնում աշխարհհի առաջնության մասնակցի խաղ  չցուցադրեց եւ արդեն 23-րդ րոպեին գնդակ բաց թողեց: Գերազանց հարվածով աչքի ընկավ Յուրա Մովսիսյանը: Առաջին խաղակեսում սլովակները հավասարեցրին հաշիվը գլխավոր մարզչի որդու` Վլադիմիր Վայսի գոլի շնորհիվ:

Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը շարունակեց խաղալ հարձակողական ոճով եւ շատ արագ հաջողության հասավ: 50-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին: Հանդիպման նախավերջին րոպեին իր գնդակը խփեց Հենրիխ Մխիթարյանը, որը տուգանային հրապարակի գծից հուժկու հարվածով ոչ մի շանս չտվեց դարպասապահ Մուխային: Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում եւ 4 միավորով բարձրացավ երրորդ տեղ` շրջանցելով Ռուսաստանին, որը երկու խաղից հետո երեք միավոր ունի: Հայաստան – Սլովակիա հանդիպման ընթացքին տրիբունայից հետեւում էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Orange Fitness-ը նշեց 10-րդ տարեդարձը
Orange Fitness-ը առաջինը Հայաստանում որդեգրեց «ավելին, քան ֆիթնես» մոտեցումը…
NEWS.am-ի նոր նախագիծը՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի Գավաթին ընդառաջ
Գործակալությունը գործարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հատուկ էջը...
Բրազիլիայում ձերբակալվել են Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվող անձինք
Բրազիլիայի երկու քաղաքացիների կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ…
Եվրո-2016. Գրիզմանի դուբլն աշխարհի չեմպիոնին զրկեց եզրափակիչից (ֆոտո)
Եզրափակիչում՝ Ֆրանսիա - Պորտուգալիա...
Սերժ Սարգսյանը Մոսվկայում ներկա է եղել Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացմանը
Ստուգատեսի հաղթողն իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում նախանշված չեմպիոնական մրցախաղին...
Բարով եկար քո հողը, քո տունը. հայ կին պատգամավորը՝ Արաս Օզբիլիսին
Չպետք է մոռանալ, որ Արասը ծնվել է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում ու այս հողերի աճեցրած արժեք է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ