News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Լիբիայի կառավարությունը կանչել է Ֆրանսիայի դեսպանին՝ երկրում Ֆրանսիայի ռազմական ներկայության առնչությամբ առաջացած մտահոգությունների ֆոնին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Associated Press-ը:

Անցյալ շաբաթ Լիբիայում երեք ֆրանսիացի սպա է սպանվել: Ֆրանսիայի դիվանագիտական կորպուսում գործակալության աղբյուրի համաձայն՝ դեսպան Անտուան Սիվանը, որն անվտանգության նկատառումներով Թունիսում է, կառավարության պահանջով առաջիկա օրերին Լիբիա կմեկնի:

Դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, Ֆրանսիայի նպատակն է՝ սատարել Լիբիայի ազգային միասնության կառավարությանը եւ համագործակցել ծայրահեղականների դեմ պայքարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ