News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն կարող է դուրս գալ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ), եթե այն արգելափակի երկրի տարածքում արտադրության սակագնային պաշտպանության շուրջ միջոցառումները: ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:

Նա հայտարարել է, որ այն ընկերությունների համար, որոնք արտադրությունը դուրս են բերել ԱՄՆ-ից, փոխադրելով, օրինակ, Մեքսիկա, հարկավոր է 15-35%-ի չափով ներկրման տուրքեր սահմանել: Լրագրողի դիտարկմանը, որ ԱՀԿ-ն կարող է վիճարկել նման միջոցները, Թրամփը պատասխանել է՝ «ավելի լավ»:

«Այդ դեպքում մենք կվերանայենք համաձայնագիրը կամ դուրս կգանք ԱՀԿ-ից», հայտարարել է նա՝ հավելելով. «Այդ առեւտրային գործարքներն աղետալի են: Դուք գիտեք, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունն ինքնին աղետ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ