News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արեւային մարտկոցներով աշխատող Solar Impulse 2 օդանավը շուրջօրյա ճամփորդության վերջին թռիչքն է սկսել: Թռչելով Կահիրեից՝ այն 48 ժամ անց վայրէջք է կատարելու Աբու Դաբիում, որտեղից էլ սկսել էր ուղեւորությունը:

BBC-ի հաղորդմամբ՝ շուրջերկրյա ճամփորդությունը մեկնարկել է 2015 թվականի մարտի 9-ին: Օդանավը կառավարում են շվեյցարացի օդաչուներ Բերտրան Պիկարն ու Անդրե Բորշբերգը:

2.3 տոննա կշռող օդանավը թռիչքի համար միայն արեւային էներգիա է օգտագործում: Ինքնաթիռի թեւերի վրա 17 հազար արեւային տարրեր կան: Թռիչքի կազմակերպիչների խոսքով՝ նպատակ ունեն ոչ թե արեւային օդանավերի պրակտիկ մոդելներ ստեղծել, այլ ցուցադրել էներգիայի այլընտրանքային աղբյուրների հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ