News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորթ եղբայրը՝ Քենիայից Մալիքը, հանրապետական Դոնալդ Թրամփի կողմնակիցն է: The New York Post-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ քվեարկելու է Թրամփի օգտին, որպեսզի Ամերիկան կրկին հզոր պետություն դառնա:

«Ինձ դուր է գալիս Դոնալդ Թրամփը, քանի որ նա սրտից է խոսում»,- ասել է Մալիք Օբաման՝ հավելելով, որ կցանկանար անձամբ հանդիպել միլիարդատիրոջը:

Նրա խոսքով՝ խորապես հիասթափված է Բարաք Օբամայի վարչակազմից, այդ պատճառով էլ որոշել է սատարել հանրապետականների թեկնածուին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ