News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզում հուլիսի 10-ին տեղացած ուժեղ կարկուտից վնասվել է 47 համայնքի բերքը: Այս մասին NEWS.am-ին ասաց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:

«Կարկուտից վնասվել է 5 հազար 6 հարյուր 37 հա տարածք՝ 8 հազար 6 հարյուր 62 գյուղատնտեսական տնտեսություն: Խաղողը վնասվել է 40-100 տոկոսով, պտուղը, բանջարեղենը, բոստանը՝ 30-100 տոկոսով»,- ասաց Կարո Այվազյանը:

Հանձնաժողովը տվյալները ներկայացրել է Գյուղատնտեսության եւ տարածքային եւ զարգացման նախարարություններին, որոնք էլ կհաշվարկեն նյութական վնասը:

Նշենք, որ տանիքները վերանորոգելու համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 21 մլն 857 հազար դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ