News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի եւ վիրավորների թիվը 2016-ի առաջին կիսամյակում հասել է ռեկորդային մակարդակի։ Այս մասին ասված է ՄԱԿ Աֆղանստանի օժանդակության առաքելության զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«2016–ի հունվարից հունիսը ՄԱԿ–ը գրանցել է 1601 խաղաղ բնակչի մահ, 3565 մարդ էլ վիրավորվել է։ Զոհերի եւ վիրավորների ընդհանուր թիվն Աֆղանստանում 4 տոկոսով աճել է՝ ի համեմատություն 2015-ի առաջին կիսամյակի»,– ասված է զեկույցում։

Կազմակերպությունում նշել են, զոհվածների եւ վիրավորների թվում կա 1509 երեխա։

Նշենք, որ Աֆղանստանում խաղաղ բնակչության շրջանում զոհեր եւ վիրավորների շրջանում  4–տոկոսանոց աճը ռեկորդային ցուցանիշ է 2015–ի նույն ժամանակաշրջանի հետ համեմատած։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ