News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գիտնականներին հաջողվել է պարզել, որ Երկիր մոլորակի ամենածեր բնակիչը Monorhaphis Chini տեսակի սպունգն է, հայտնում է Informing-ը՝ վկայակոչելով National Geographic-ը:

Մասնագետների խոսքով, այդ խորջրային տեսակի արարածը կարող է ապրել ավելի քան 11 հազար տարի:

Կյանքի տեւողությամբ երկրորդ տեղում է հայտնվել Մին կակղամորթը: Եվ չնայած սովորաբար կակղամորթերը ապրում են 225 տարուց ոչ երկար, Մինը Իսլանդիայի ջրերում ապրել է 507 տարի, բայց նրա կյանքը ընդհատել են մարդիկ՝ նրան հանելով ջրից:

Երկարակեցության վարկանիշում են հայտնվել նաեւ կաթնասուններ, բայց դարձյալ ջրում բնակվող: Գրենլանդական կետերը, գիտնականների խոսքով, կարող են ապրել շուրջ 200 տարի: Նրանց կյանքի երկար տեւողությունը մասնագետները կապակցում են նրանց բնակության միջավայրի հետ: Սառը ջրերում բնակվող կետերի մետաբոլիզմը դանդաղ է, հենց այդ պատճառով էլ կետերի օրգանիզմը դանդաղ է հյուծվում:

Ցամաքային կենդանիներից երկարակյաց է ճանաչվել Ջասթին կրիան, որը բնակվում է Սուրբ Հեղինեի կղզում: Գիտնականները պարզել են, որ այդ կրիան արդեն 183 տարեկան է: Երկրի ամենածեր թռչունը 65-ամյա Ուիզդոմ ալբատրոսն է

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ