News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահն արդեն իսկ զիջումների է գնացել՝ հայտարարելով, որ պատրաստ է Ղարաբաղի հարցը քննարկել Ժիրայր Սեֆիլյանի հետ։ Այս մասին հուլիսի 25-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուն եւ դրան հաջորդած իրադարձություններին։

Նա կարծում է, որ նախագահն ասես մտադիր չէ ուժի դիմել։ Այս պահին խորը բանակցային գործընթաց է ընթանում։ «Մենք չենք կարող ասել, թե ով է վարում բանակցությունները։ Ես կարծում եմ, որ բանակցող կողմերից մեկը Ժիրայր Սեֆիլյանն է։ Մյուս կողմից, այսինքն՝ իշխանությունից, դժվարանում եմ ասել, թե ով է բանակցում»,– ասել է Հակոբյանը։

Քաղտեխնոլոգը նշել է, որ Սեֆիլյանը կարող է հանգուցալուծել այս լարված իրավիճակը։ «Եթե պայմանավորվածության հասնեն ղարաբաղյան հարցի լուծման անցանկալի սցենարների սառեցման կամ հետաձգման հարցով, մնացած հարցերը կլուծվեն։ Քաղբանտարկյալների հարցը ես այդքան խնդրահարույց չեմ համարում իրականացման տեսակետից»,– ընդգծել է Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ կողմերից յուրաքանչյուրը փորձում է «պահպանել դեմքը»։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին ղարաբաղյան պատերազմի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանը հայտարարություն էր արել, որում մասնավորապես ասել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել զրուցել Ժիրայր Սեֆիլյանի հետ, եթե ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամները զենքը վայր դնեն եւ հանձնվեն իշխանություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ