News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո Հայաստանի որոշ ուժային կառույցներում, օրինակ, այդ նույն Ոստիկանությունում, փոփոխություններ տեղի կունենան։ Այս մասին հուլիսի 25–ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նրա խոսքով՝ հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած իրադարձությունները շատ բազմաշերտ են։ «Եվ շատերը, այդ թվում՝ երկրի ներսում, փորձում են օգտվել այդ գործընթացներից»,– ասել է Հակոբյանը եւ հավելել, որ ընդհանրապես զարմանալի չէ, որ նման իրադարձություններին փորձում են մասնակցել նորաթուխ քաղաքական ուժերը, քանի որ նման գործընթացների ժամանակ կարող են հեղափոխական, ընտրական կամ այլ սցենարներ լինել, իսկ քաղաքական ուժերը պետք է փորձեն ինքնադրսեւորվել։

«ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը փորձեց արձանագրել իր ներկայությունը քաղաքական դաշտում։ Մենք բոլորս, բնականաբար, հասկանում ենք, որ դա քաղաքական PR էր։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ապա հասարակության վստահությունը նրա նկատմամբ ավելի մեծ է, քան Օսկանյանի։ Փաշինյանը փորձեց իրականացնել իր թեզիսը, որ Հայաստանում կա ընդդիմություն, եւ այդ ընդդիմությունն ինքն է եւ իր համախոհները»,– ասաց Վիգեն Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը տեղի է ունեցել հուլիսի 17-ին: Հուլիսի 23-ին ազատ են արձակվել վերջին պատանդները ՝ երկու բարձրաստիճան ոստիկաններ: Զինված խմբի անդամների պահանջները նույնն են մնում՝ արմատական ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը ու երկրի ղեկավարության հրաժարականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ