News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բանակում ծեծվելու հետեւանքով առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերած Արթուր Հակոբյանը հուլիսի 22–ին դուրս է գրվել  Երեւանի կայազորային հոսպիտալից: NEWS.am-ի հետ զրույցում Արթուրի հորաքույր Ռիտա Հակոբյանը նշեց, որ հուլիսի 4-ից  հոսպիտալում բուժվող Արթուրի մոտ կրկին նույն առողջական խնդիրները կան, նրա մոտ էական փոփոխություններ չեն նկատվում, նա պարբերաբար  կրկին ուշաթափություններ եւ սրտխառնոցներ է ունենում:

«Արթուրն իր ցանկությամբ է դուրս գվել հոսպիտալից՝ չէր կարողանում փակ տարածքում մնալ, անընդհատ վատ էր զգում 4 պատերի մեջ, բժիշկն ասում էր՝ մի քանի օր էլ մնանք բայց չհամաձայնեց։ Բուժումից հետո էլ ոչ մի դրական փոփոխություն չկա մոտը, նորից ուշաթափություններ ու նոպաներ է ունենում։ Նորից նույն դեղերն ու սիստեմաներն են նշանակել, նորից նույն կերպ շարունակելու ենք բուժումը տան պայմաններում»,-ասաց տիկին Հակոբյանը:

Տիկին Հակոբյանը նաեւ նշեց, որ Երեւանի կայազորային հոսպիտալում Արթուրը մի շարք հետազոտություններ է անցել, սակայն, նրա մոտ ոչ մի առողջական լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել։ Տիկին Ռիտան նշեց, որ չի վստահում հետազոտությունների արդյունքներին. «Պարզ է, թե ինչու են արդյունքները մաքուր, ես պետք է թաքուն տանեմ ստուգեմ, որ հասկանանք՝ ինչ խնդիրներ ունի Արթուրը։ Չի կարող առողջ մարդն անընդհատ ուշաթափություններ ունենա, նոպաներ ու իրեն այսքան վատ զգա»։

Նշենք, որ Արթուրը 2015թ. նոյեմբերի 6–ից  առողջական լուրջ խնդիրներ ուներ, իսկ ընտանիքը անհրաժեշտ գումար չունենալու պատճառով չէր կարողանում  նրան հիվանդանոց տեղափոխել:

Արթուրին ծեծի ենթարկելու վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է հանցադեպի բացակայության պատճառով:  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելու դեպքի առթիվ, 2015թ. նոյեմբերի 13-ին որոշում էր կայացվել քրեական գործ հարուցելու մասին, իսկ զինծառայող Արթուր Հակոբյանը ճանաչվել էր տուժող:

Արթուր Հակոբյանը 2015թ. նոյեմբերի 6-ին հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ էր տեղափոխվել: Արթուրն ու նրա հարազատները պնդում են, որ զինծառայողին բանակում ծեծել է գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանը՝ հարբած վիճակում, որի հետեւանքով էլ ձեռք է բերել առողջական խնդիրներ:

Արթուրին օգնել ցանկացողները կարող են զանգահարել նրա հորաքրոջը Ռիտա Հակոբյանին՝ 093898783 հեռախոսահամարով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ