News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

«ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով անհրաժեշտություն է առաջացել քրեական գործով մեղադրյալ Գարեգին Չուգասզյանի եւ մի քանի այլ անձանց մասնակցությամբ իրականացնել քննչական գործողություններ, եւ օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր։

Գարեգին Չուքասզյանը, ում նկատմամբ, որպես մեղադրյալի, որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Պարզվել է նաեւ, որ նա փոխել է բնակության վայրը՝ առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին՝ այդպիսով խախտելով ընտրված խափանման միջոցի՝ օրենքով սահմանված պահանջները։ Դատարանի որոշմամբ մեղադրյալ Չուքասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,-նշել են Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ Չուքասզյանը կալանավորվել էր 2015 թվականին՝ ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար: Նրանից բացի նույն  օրը կալանավորվել էին նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գարեգին եւ Գեւորգ Սարֆարյանները: Մի քանի օր անց սակայն նրանց խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ եւ նրանք ազատ արձակվեցին: Մինչ օրս սույն գործի նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ