News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեոնարդո դա Վինչիի քիչ հայտնի ձեռագրերի մանրակրկիտ ուսումնասիրության շնորհիվ պատմաբանները հայտնաբերել են դեռեւս 1493 թ. նրա կողմից բացահայտված շփման օրենքները: Այս հայտնագործության մասին հայտնում է Քեմբրիջի համալսարանի մամուլի հաղորդագրությունը, փոխանցում է Lenta–ն:

Մեքենաշինության տեխնոլոգիայի պրոֆեսոր Են Հաթչինգսը հայտնաբերել է, որ շփման օրենքի մասին առաջին գրառումները դա Վինչին արել է 92 մմ լայնության ու 63 մմ երկարության նոթատետրի էջերին: Այդ գրառումները հիմա պահվում են Լոնդոնի Վիկտորիայի ու Ալբերտի թանգարանում:

«Լեոնարդոյի գրառումները ցույց են տալիս, որ դեռ 1493 թ. նա գիտեր, որ շփման ուժը, որը գործում է երկու սահող մարմինների միջեւ համաչափ է այն ծանությանը, որը ազդում է այդ մարմինների վրա, ու կախված չէ դրանց միջեւ շփման մակերեսի մեծությունից: Նա ձեւակերպել էր շփման օրենքը, որի բացահայտումը վերագրում են 17-րդ դարի ֆրանսիացի ֆիզիկոս Գիյոմ Ամոնտոնին»,- ասել է Հաթչինգսը:

Այդ գրառումներով էջը գիտնականների ուշադրությունը գրավել էր 1920 -ականներին մի տարեց կնոջ գծանկարի ու cosa bella mortal passa e non dura գրության շնորհիվ, ինչը նշանակում է «մահկանացու գեղեցկությունը անցնում է ու չի մնում»: Հետազոտողները վիճում էին այն մասին, թե ում է պատկերել Լեոնարդոն ( գուցե ծերացած Տրոյայի Հեղինեին), իսկ մնացած գծանկարները ու գրառումները անկարեւոր էին համարել:

Սակայն Հաթչինգսը պարզել է, որ կարմիր թանաքով արված սխեմաները ու դիագրամները ցույց են տալիս եռաչափության հիմքերը: Երկրաչափական պատկերները ցույց են տալիս, թե ինչպես են տարբեր ծանրությունները իրար ձգում բլոկի օգնությամբ:

Պրոֆեսորի խոսքով դա Վինչին հասկանում էր, որ շփումը բացասաբար է ազդում մեխանիզմների աշխատանքի վրա ու կախված է մակերեսի ու շփանյութի բնույթից: Գիտնականը օգտագործել է եռաչափության օրեննքները, որպեսզի ավելի լավ հասկանա անիվների ու դրանց առանցքների, պտուտակների, բլոկների ու ճախարակների գործառույթները, նաեւ դրանց օգնությամբ նախագծել է իր գյուտերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ