ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 25-ին, կազմել է 476.08 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.07 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 523.16 դրամ (նվազել է 1.75 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 625.33 դրամ (աճել է 0,43 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.34 դրամ (նվազել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 301.53 դրամ, ոսկի՝ 20,215.83 դրամ, պլատին՝ 16,714.51 դրամ։
Հուլիսի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: