News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այս տարվա հունվարի 22-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երեւան քաղաքի Աթոյան եւ Նոր Արեշ փողոցների խաչմերուկում Լաուրա Գ.-ն իր վարած ավտոմեքենայով, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո վարորդ Լաուրա Գ.-ն, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է դեպքի վայրից:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում քրեական դատավարության մասնակից Լաուրա Գ.-ն հայտնել է վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրեն ինքնասպանության փորձի հասցնելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Լաուրա Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր կողմից վրաերթ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող քննիչները, իր արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելով, փորձել են ստիպել խոստավանել, որ հանցագործությունը կատարվել է ոչ թե իր, այլ Գ. Ս.-ի կողմից, որի ինքնությունը, իբր, ինքը թաքցնում է, ինչի պատճառով էլ փորձել է Երեւան քաղաքի «Հաղթանակ» կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել, ինչը սակայն կանխվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Լաուրա Գ.-ն հայտնել է նաեւ, որ դեպքից մի քանի օր անց նույն քննիչները, իր տանը խուզարկություն կատարելու ընթացքում, վատառողջ մորը պատմել են իր կողմից վրաերթ կատարելու դեպքի մասին, ինչը պատճառ է հանդիսացել մոր ինքնազգացողության վատթարացման: Այդ հանգամանքից ընկճված՝ տան լոգասենյակում՝ խոհանոցային դանակով, կրկին փորձել է ինքնասպան լինել:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից Լաուրա Գ.-ին առերեւույթ ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ