Համացանցում են հայտնվել Mercedes ընկերության կորպորատիվ պլանի մանրամասները, որոնցում ներկայացված են գերմանական ավտոարտադրողի ապագա նորույթները, դրանց անվանումները թողարկման ժամկետները: Առավել մեծ հետաքրքրություն է առաջացրել ընկերության GLA անվանմամբ քրոսովեր-կուպեն: Բանն այն է, որ նախապես ավտոհանրությունը դրա ի հայտ գալուն սպասում էր 2019 թվականին:
Սակայն առաջիկա տարիների համար մակնիշի արտադրատեսակի փաթեթի հրապարակված նկարագրության համաձայն՝ տվյալ նորույթի շնորհանդեսը կկայանա արդեն մյուս տարի:
Բացի դրանից, հետաքրքրություն է հարուցում նաեւ գերմանական ավոարտադրողի առաջին լյուքս դասի պիկապը, որը ստացել է GLT անունը, փոխանցում է«Ավտոնորություններ» պորտալը։