News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը մտադիր է սկսել Մեծ Բրիտանիայից առանձնանալու նախապատրաստությունը, որպեսզի պահպանի անկախության իրավունքը ԵՄ կազմից դուրս գալու մասին հունիսյան հանրաքվեից հետո, հայտնում է Reuters–ը։

Շոտլանդացիների մեծ մասը կողմ են արտահայտվել բլոկում անդամակցության պահպանմանը, եւ դա նորից ծնունդ է տվել Մեծ Բրիտանիայի կազմում Շոտլանդիայի հետագա ճակատագրի քննարկումներին։  Երկու տարի առաջ Շոտլանդիան որոշեց մնալ ԵՄ անդամ Մեծ Բրիտանիայի կազմում։

«Եթե մենք հասկանանք, որ մեր շահերը Մեծ Բրիտանիայում չեն կարող պաշտպանված լինել, անկախությունը պետք է դառնա այն տարբերակներից մեկը, որը Շոտլանդիան իրավունք ունի դիտարկել»,– ասել է Ստերջենը եւ հավելել, որ այդ պատճառով իրենք կանխարգելիչ միջոցներ կձեռնարկեն այդ տարբերակը Շոտլանդիայի խորհրդարանի համար բաց թողնելու համար։

Նա չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի «կանխարգելիչ միջոց» ասելով, սակայն նշել է, որ ԵՄ կազմից դուրս գալու աննախադեպ դեպքը նշանակում է, որ քննարկման ենթակա են ԵՄ–ի եւ Մեծ Բրիտանիայի հետ հետագա հարաբերությունների բոլոր տարբերակները։ «Միացյալ Թագավորությունը, որի կազմում մնալուն մենք կողմ քվեարկեցինք 2014–ին, եւ որը ԵՄ անդամ էր, արմատապես փոխվում է։ Առաջիկայում Մեծ Բրիտանիային սպասում է անորոշություն, հեղաշրջում եւ անկանխատեսելիություն»,– ասել է շոտլանդացի քաղաքական գործիչը։

Հունիսին հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ շոտլանդացիները չեն ուզում անկախության հարցով կրկնակի հանրաքվե անցկացնել։ Դեմ էր արտահայտվել հարցվածների 44.7 տոկոսը, կողմ՝ 41.9 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ