News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Չինաստանն ու ԱՄՆ-ն պետք է ձգտեն խորացնել փոխվստահության մակարդակը: Այս մասին ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Սյուզան Ռայսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստան ղեկավար Սի Ցզինպինը:

Սինխուա գործակալության փոխանցմամբ՝ նա նշել է, որ Չինաստանը չի պատրաստվում մարտահրավեր նետել միջազգային կարգին եւ կանոններին: Չինաստանի եւ ԱՄՆ-ի համար ընդհանուր շահերը զգալիորեն գերազանցում են տարաձայնությունները, եւ կողմերը պետք է համագործակցեն բազմաթիվ ոլորտներում:

Սյուզան Ռայսն իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ն սատարում է համատեղ ջանքերով երկկողմ փոխվստահության խորացումը, պրագմատիկ համագործակցության ամրապնդումը եւ շփումների ակտիվացումը՝ տարաձայնություններն արդյունավետորեն կարգավորելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ