News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում Ռիո դե Ժանեյրոյում մասնակցել Օլիմպիական խաղերի բացմանը: Այս մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա, սակայն, չի պատասխանել հարցին, արդյո՞ք նախագահն Օլիմպիական խաղերի ժամանակ ներկա կլինի որեւէ մրցության: «Առայժմ չեմ կարող ասել, չգիտեմ՝ ինչ որոշում կկայացնի նախագահը»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում Ինտերֆաքսը:

Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը ողջունում է Օլիմպիադայից ռուսաստանցի մարզիկներին չհեռացնելու մասին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշումը: Նրա խոսքով՝ Կրեմլում հաստատել են, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Միջազգային հակադոփինգային գործակալության (WADA) եւ սպորտային այլ կազմակերպությունների հետ՝ դոփինգային սկանդալի հետ կապված իրադրությունը կարգավորելու համար:

Հուլիսի 23-ին ՄՕԿ-ը չի որակազրկել Ռուսաստանի օլիմպիական հավաքականի ամբողջ կազմին՝ պարզաբանելով, որ այս կամ այն մարզիկի մասնակցության մասին վերջնական որոշումը կայացնում են համապատասխան միջազգային ֆեդերացիաները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ