News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ռուսական ռազմական օդանավերի կողմից ՆԱՏՕ-ի օդային տարածքը խախտելու մասին հայտարարությունը: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Անթաքույց զարմանքով իմացանք, իբր, անցյալ ամսվա ընթացքում ռուսական ռազմական օդանավերի կողմից «բուլղարական պատասխանատվության գոտում գտնվող ՆԱՏՕ-ի օդային տարածքի» խախտումների աճի մասին: Նախ՝ կցանկանայինք պարզաբանումներ ստանալ, թե Բուլղարիայի օդային սահմաններից որքան հեռու են տարածվում իրենց երեւակայած ՆԱՏՕ-ի օդային սահմանները»,- հայտարարել է Կոնաշենկովը:

Նա նշել է, որ Ռուսաստանի ՕՏՈՒ-ի օդանավերն իսկապես պլանային ռեժիմով կանոնավորապես չվերթներ են իրականացնում Սեւ ծովի ջրերի վրայով, միաժամանակ, դրանց երթուղիները խստորեն համապատասխանում են չեզոք ջրային տարածքի օգտագործման միջազգային կանոններին:

Կոնաշենկովի խոսքով՝ ներկայում ռուսական պաշտպանական գերատեսչությունը Բուլղարիայի ՊՆ-ից որեւէ դիմում չի ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ