News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է երկրում Զիկա վիրուսային տենդի համաճարակի ավարտի մասին: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ վարակի դեպքերի թիվը հասել է 600-ի:

Վիրուսը դեռեւս համաճարակային փուլում է, սակայն հիվանդացության դեպքերի թիվն արդեն վտանգ չի ներկայացնում բնակչության համար: Չնայած վտանգի նվազմանը՝ Կոլումբիայի իշխանությունները քաղաքացիներին, առաջին հերթին՝ հղի կանանց, խորհուրդ են տալիս դեռեւս զգույշ լինել, քանի որ վարակի վտանգ դեռեւս կա:

Անցյալ տարվա սեպտեմբերից՝ Զիկայի համաճարակի սկզբից ի վեր, Կոլումբիայում վարակի շուրջ 100 հազար դեպք է արձանագրվել: Լաբորատոր փորձաքննության արդյունքում, սակայն հաստատվել է դեպքերից միայն 9 հազարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ