News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խորենացի փողոցում ավարտվեց ի պաշտպանություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի կազմակերպված երթը։

«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ ժողովուրդն իշխանություններին ժամանակ է տալիս մինչեւ առավոտյան ժամը 9-ը։ Այդ ժամին նախաձեռնող խումբն ու քաղաքացիները իրենց հետ սնունդ կբերեն Խորենացի փողոց, իսկ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին խնդրեցին կապ պահել ոստիկանության ներկայացուցչի հետ, որ այդ սնունդի փոխանցումը «Սասնա ծռերին» րոպեների ընթացքում դառնա իրականություն։

Ենիգոմշյանը նաեւ պահանջեց, որ վերստին հաստատվի «Սասնա ծռերի» հետ հեռախոսակապը, եւ մինչեւ նրանց՝ այնտեղից դուրս գալը անխափան լինի։ «Սրա հետ մեկտեղ չենք մոռանում, որ այս ամենը սկսվել է որակական փոփոխությունների համար։ Մեր ընկերները կարող են օրերով քաղցած մնալ, մեր ամենակարեւոր խնդիրը վարչախմբի հեռացումն է»,- ասաց նա՝ Սերժ Սարգսյանին հորդորելով լրջորեն մտածել իր ապագա քայլերի մասին. «Դա բացարձակապես այլ բան չի նշանակում, քան իր համար հեռացման լավագույն ձեւի մասին»։

Ավելի վաղ Ենիգոմշյանը հայտարարել էր, թե «Սասնա ծռերն» արդեն երկու օր զրկված են սնունդից, կապից, էլեկտրականությունից, բուժօգնությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ