News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վատագույն տարբերակը կլինի արյունահեղությունն ու երկրի կտրուկ թուլացումը՝ դրա հնարավոր հետեւանքներով։ Այս մասին հուլիսի 26-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է կառավարման ոլորտի փորձագետ Հարություն Մեսրոպյանը՝ անդրադառնալով հուլիսի 17-ին Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը եւ դրան հաջորդած դեպքերին։

Նա նշեց, որ լավագույն սցենարը թիմի ձեւավորումն է, որը հենց այսօր կարող է իր ձեռքը վերցնել երկրի կառավարումը։ «Այստեղ ես մտավախություն ունեմ, որ նման թիմ չկա։ Եվ տեղի ունեցող դեպքերը փաստացի ապացուցում են դա»,– ընդգծեց Մեսրոպյանը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է բացառել նաեւ սադրիչ ելույթները, քանի որ դրանց հետեւանքները ոչ ոք չի կարող կանխատեսել։ «Վարկաբեկված գործիչներն ուղղակի իրավունք չունեն մոտ գնալ այդ գործընթացներին, քանի որ դա ժողովրդի մոտ միայն խառնաշփոթ կառաջացնի»,– հավելել է փորձագետը։

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանում կան արդյոք չվարկաբեկված գործիչներ, Հարություն Մեսրոպյանն ասաց. «Իսկ միթե մենք նման խնդիր ենք դրել՝ գտնել չվարկաբեկված գործիչների։ Միթե մենք խնդիր ենք դրել հրավիրել պրոֆեսիոնալների։ Մեզ նոր մտածողություն է պետք։ Մենք պետք է գտնենք չվարկաբեկված գործիչների։ Վերջին 25 տարում մենք արդեն պետք է անեինք դա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ