News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Փոխհրաձգության  հետեւանքով վիրավորում ստացած Աշոտ Պետրոսյանին եւ Հովհաննես Հարությունյանի դեպքի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորներին վիրահատել են, վիճակը կայուն է, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ «Սասնա ծռեր» խմբավորման հայտարարության ՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են Սասնա Ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը: Նրանք հիվանդանոցում են:

Ոստիկանությունն էլ հայտարարել է, որ ժամը 01.00-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ՝ դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։ Մեքենայի ընթացքը կասեցնելու համար ոստիկանները կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա։ Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից հետո իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ։ Հրաձգության հետեւանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել եւ նահանջել գնդի տարածք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ