News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության պարեկապահակային գունդը «Սասնա ծռեր» խմբավորման կողմից  գրավելուց եւ ոստիկանության ու ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումից հետո  հուլիսի 26-ի դրությամբ մայրաքաղաքի տարբեր բժշկական հաստատություններում բուժում  է ստանում 13 անձ, որից 5-ը` ոստիկան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Հայթայանը:

Նրա խոսքով՝ բոլոր տուժածներին ողջ ծավալով ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Այս պահի դրությամբ ծանր կայուն է գնահատվում հուլիսի 17-ին հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը, որ գտնվում է Համալսարանական թիվ մեկ հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում: Ծանր է նաեւ «Սասնա ծռերի» անդամ 26-ամյա Թաթուլ Թամրազյանի վիճակը, ով եւս վիրավորվել է հուլիսի 17-ի գրոհի ժամանակ:

Նշենք, որ հուլիսի 26-ի գիշերը ժամը 2-ի սահմանում ոստիկանների եւ «Սասնա Ծռերի»  միջեւ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով վիրավորված  50-ամյա Աշոտ Պետրոսյանի եւ 29-ամյա Հովհաննես Հարությունյանի վիճակը միջին ծանրության է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ «Սասնա ծռեր» խմբավորման հայտարարության ՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են Սասնա Ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը:

Ոստիկանությունն էլ հայտարարել է, որ ժամը 01.00-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ՝ դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։ Իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու համար կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա։ Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից հետո իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ։

Հրաձգության հետեւանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել եւ նահանջել գնդի տարածք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ