News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նորմանդական Սենթ Էթյեն դե Ռուվրե քաղաքի եկեղեցում հարձակում գործած անձանց գործողություններն ունեն ահաբեկչական ակտին բնորոշ բոլոր նշանները։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության նախագահ Մարին Լե Պենը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Սարսափելի լուրեր՝ Սենթ Էթյեն դե Ռուվրեից։ Հանցագործների գործողությունները ստիպում են մտածել ահաբեկչության մասին»,– գրել է նա Twitter–ում։

Իրավապահ մարմիններում աղբյուրների փոխանցմամբ՝ հետաքննությունն արդեն հանձնարարել են դատախազության ահաբեկչության դեմ պայքարի հատուկ ստորաբաժանմանը։

Դանակներով զինված երկու հանցագործ հարձակվել էին Ռուան քաղաքի Սենթ Էթյեն դե Ռուվրեի կաթոլիկ եկեղեցու վրա։ Նրանք պատանդ էին վերցրել հոգեւորականին, երկու միանձնուհիների եւ 2 ծխականի։

Ոստիկանությունն ու ժանդարմերիան ՆԳ նախարարից հրաման էին ստացել անհապաղ անցնել պատանդներին ազատելու գործողության։  Հանցագործները եկեղեցուց փախչելիս ոչնչացվել էին։

Պատանդներից մեկը զոհվել է։ Եվս մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ