News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ոստիկաններին հետ ստանալուց հետո իշխանությունները համարեցին, որ իրենց գործն արված է, որից հետո որոշեցին, որ որեւէ պատասխանատվություն իրենք չեն կրում եւ  սկսեցին «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ ու ջուր չմատակարարել, զրկել են դեղորայքից ու կապից»,- այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, «Զինված խմբի հետ բանակցությունները. ներկա իրավիճակը եւ հնարավոր ելքեր» թեմայով քննարկման ժամանակ նշել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Հուլիսի 20-ին ոստիկանները դաժանաբար ծեծեցին ցուցարարներին: Առաջարկում եմ այդպիսի ատելությամբ լցված ոստիկաններին ուղարկել շփման գիծ: Նաեւ առաջարկում եմ անպայման հեռացնել դիպուկահարներին ՊՊԾ գնդի տարածքից, որ բանակցություններն ավելի վստահելի մթնոլորտում լինել: Հաջորդը՝ դիմում եմ ոստիկաններին, որ չկատարեն հանցավոր հրամաններ: Նրանք այդ իրավունքը ունեն»,-ընդգծեց քաղաքագետը:

Բանակցային գործի մասնագետ Աշոտ Խուրշուդյանի կարծիքով՝ ճիշտ բանակցություններ վարելու համար պետք է տարանջատել բովանդակությունն ու գործընթացը, նաեւ հասկանալ խնդիրները: «Պետք է կարողանանք զտել այս պահին որ խնդիրն է ստեղծում այս ճգնաժամային վիճակը եւ բանակցել այդ խնդրի կողմերի հետ: Պետք է հասկանալ՝ որոնք են կողմերը, ամեն կողմն ինչ շահ ունի եւ շարժվել դրանով»:

Նման բանակցություններում մեծ դեր ունի հուզական վիճակը: Դրան գումարենք վստահության ճգնաժամը, նաեւ հաղորդակցության խնդիրը կա: «Ամենալուրջ խնդիրներից մեկը հաղորդակցությունն է եւ այդ խնդիրը որոշվեց լուծել Վիտալի բալասանյանին ներգրավելով որպես միջնորդ: Իմ գնահատմամբ, Վիտալի Բալասանյանը շատ լավ վստահելի խողովակ էր, բանակցային փորձ ուներ, բայց արդյոք այս իրավիճակում ինքը կկարողանա՞ր միայնակ այս գործը աներ: Նա թիմ չուներ, բայց թիմ էր պետք: Ի վերջո նա դուրս մղվեց, որի հետեւանքով դուրս մնացին նաեւ պայմանավորվածությունները եւ հասանք նույն կոտրած տաշտակի առջեւ, նոր միջնորդ են փնտրում»,-ասաց Խուրշուդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շրջանառության մեջ կդրվեն «Մարտի 1-ի» և ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժածներին հատուցում տալու օրինագծերը. Ալեն Սիմոնյան
Եվ, վերջինը այս պահի դրությամբ, կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին...
Հացադուլից 5 օր անց իմ ամուսնուն բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Սարի թաղի գործով կալանավորվածի կին
Հացադուլն ավելի է վատացնում նրա առողջական վիճակը...
Սարի թաղի գործով 10 կալանավորվածների հարազատները կրկին դատախազության դիմաց են
Նստացույցը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջը կատարվի...
Հռոմի Պապը հանդիպել է Նիսի ահաբեկչության զոհերի հարազատների հետ
Ես ուզում եմ կիսել ձեր ցավը, որն ավելի է սաստկանում, երբ ես մտածում եմ...
Նիսում ահաբեկչության հետեւանքով տուժածների ուղեւորությունը Վատիկան սկանդալի պատճառ է դարձել
Արդյոք տարբեր կրոնների ներկայացուցիչները պետք է ակնկալեն, որ իրենց համար կվճարեն ուղեւորություն դեպի Երուսաղեմ, Մեքքա կամ Բենարես» — իրենց հարց են տալիս ասոցիացիայում...
Ֆրանսիայում Նիսի ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով 8 մարդ է ձերբակալվել
Ձերբակալվածները ֆրանսիացի եւ թունիսցի տղամարդիկ են: Նրանց հարցաքննում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ