News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Օրեգոնի նահանգի Պորտլենդ քաղաքում 11 տարի առաջ կորած կատվին գտել են եւ հանձնել տերերին, հայտնում է People–ը։

Պարբերականի տեղեկություններով՝ 2005–ին Միսթի մականունով կատվի տերերը՝ Դին Մաքքրին եւ Մերեդիթ Ուորենը, անհաջող որոնումներից հետո կարծել էին, թե կատվին սպանել են։ Թե որտեղ է եղել կենդանին 11 տարի, հայտնի չէ, սակայն նշվում է, որ վերջերս նա հայտնվել էր Multnomah County Animal Services կենդանիների ապաստարանում։

Հաստատությունում անասնաբույժները Միսթիի միկրոկրիչի վրա եղած տեղեկության միջոցով պարզել էին նրա տերերի հասցեն։ Կատվի տերերը նրան տուն են տարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ