News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Քուվեյթում ճանապարհային պատահարի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության աշխատակիցները տուժածներից մեկի ավտոմեքենայում օրանգուտանի ձագ են հայտնաբերել:

Newsru-Israel-ի փոխանցմամբ՝ կենդանու պահվածքն իրավապահներին չափազանց տարօրինակ է թվացել:

Ոստիկանները կապիկի արյան անալիզ են արել՝ թմրանյութերի բարձր պարունակություն հայտնաբերելով: Կենդանու տերը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ օրանգուտանին թմրամոլ է դարձրել, քանի որ դրանց ազդեցության տակ նա շատ զվարճալի է:

Օրանգուտանին փոխանցել են գյուղնախարարության աշխատակիցներին, որոնք պետք է նրան բուժել թմրանյութերի կախվածությունից: Այնուհետեւ կապիկը կվերադառնա հայրենի Ինդոնեզիա: Այդ երկրի դեսպանության աշխատակիցներն արդեն տեղեկացվել են միջադեպի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ