News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թեպետ ոստիկանությունը Երեւանի Խորենացի փողոցի ցուցարարներին զգուշացրել  էր հավաքը տեղափոխել այլ վայր, սակայն, այսօր՝ հուլիսի 26-ին, փողոցը կրկին մարդաշատ է: NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, հավաքին մասնակցելու համար քաղաքացիները գալիս են Խորենացի փողոց, դրա հետ մեկտեղ ոստիկանության մեծ ուժեր են բերվել տարածք: Այս պահին փողոցում իրադրությունը խաղաղ է, քաղաքացիները սպասում են առաջիկայում սկսվելիք հավաքին: Հանրահավաքին մասնակցում է նաեւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։ 

Խորենացի փողոցի երթեւեկությունն այս պահին փակվել է:

Ավեի վաղ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել եւ զգուշացրել, որ ցուցարարները Խորենացի փողոցից իրենց հավաքը տեղափոխեն այլ վայր: ՀՀ ոստիկանությունը պահանջում է հավաքի փաստացի ղեկավարներից՝ սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, որտեղ խաղաղ հավաքներին աջակցելու ՀՀ ոստիկանության պարտականությունների սահմաններում հնարավոր կլինի ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը: Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը չի ունենալու այլ միջոց, քան օրենքով սահմանված կարգով դադարեցնել այդ հավաքը։

Նշենք, որ ցուցարարները հայտարարել են, որ չեն պատրաստվում ենթարկվել ոստիկանության պահանջներին եւ այսօրվա հավաքը նույնպես պատրաստվում են անցկացնել Խորենացի փողոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ