News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում պայմանավորվել է ակտիվացնել նորմանդական եւ այլ ձեւաչափերով աշխատանքը: Այս մասին գրում է ՈՒՆԻԱՆ-ը:

Մասնավորապես, խոսվել է Մինսկի համաձայնությունների իրականացման հստակ «ճանապարհային քարտեզի» համաձայնեցման մասին, որը պետք է ներառի Ռուսաստանի կողմից անվտանգության բաղադրիչի իրականացումը:

Պորոշենկոն նշել է Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնությունների մշտական խախտումների մասին: Նա ընդգծել է ամբողջ Եվրոպայի միավորման կարեւորությունը ոչ միայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման, այլեւ Դոնբասում իրադրության հետագա վատթարացման դեպքում դրանց ուժեղման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ