News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Խորենացի փողոցում ավարտվեց ի պաշտպանություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի կազմակերպված երթը։

Երթի մասնակիցներն անցել են ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության շենքերի մոտով։ Երթի մասնակիցները ոստիկանության շենքի մոտ վանկարկել են «Սասնա ծռեր», «Վովա-տեռորիստ»։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե ոստիկանները մեծ ուժերով փակել էին երկու գերատեսչությունների, անեւ կառավարության շենքերը՝ պահպանելով դրանք։ Ցուցարարները վանկարկել են նաեւ ԱԱԾ-ի եւ կառավարության մոտ, իսկ ՀՀԿ գրասենյակի մոտ սուլոցներ եւ «Ամոթ» վանարկումներ են հնչել։

Այսօրվա երթին մասնակցում էին նաեւ Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», նաեւ «Ժառանգություն» կոսւակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես նաեւ սփյուռքահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը։ Երթի կազմակերպիչների պնդմամբ, սա վերջին օրերի ամենաբազմամարդ երթն է եղել։

Երթի վերջում Ալեք Ենիգոմշյանն ու Ալբերտ Բաղդասարյանը ոստիկաններից պահանջեցին վերականգնել կապը «Սասնա ծռերի» հետ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ