News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նախօրեին ուշ երեկոյան վիրավորված, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի վիճակի մեջ դրական տեղաշարժ կա, արհեստական շնչառության ապարատն անջատել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի գիտական ղեկավար Հարություն Մանգոյանը՝ ներկայացնելով վիրավորների վիճակը:

«Արամ Մանուկյանի գիտակցությունը տեղն է, սակայն վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ: Պավլիկ Մանուկյանը նույնպես ծանր վիճակում է, արհեստական շնչառության ապարատը դեռ միացված է, գիտակցությունը վերականգնվում է: Հաշվի առնելով վնասվածքները՝ մի փոքր ավելի երկար նա կմնա միացված արհեստական շնչառության պարատաին»,- ասաց Հարություն Մանգոյանը:

Վիրավորված ոստիկանի վիճակն էլ միջին ծանրության է:

Նշենք, որ Պավել Մանուկյանը հիվանդանոց է ընդունվել զույգ ազդրերի հրազենային վնասվածքներով, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածքով։ Կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, նաեւ ոսկրի ֆիքսացիա։ Այժմ Պավել Մանուկյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

Արամ Մանուկյանը ընդունվել է ձախ ազդրի հրազենային վնասվածքով։ Կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, ոսկրերի ֆիքսացիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ