News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երջանկության զգացողությունը մեծամասամբ պայմանավորված է սննդով, հայտնում է American Journal of Public Health ամսագիրը: Որքան շատ են սննդակարգում մրգերն ու բանջարեղենը, այդքան երջանիկ է նա իրեն զգում: Այս տվյալները ստացվել են Ավստրալիայում 12 000 հարցումների հիման վրա:

Գիտնականները 6 տարի տեղեկություններ էին հավաքել կամավորների հոգեբանական վիճակի, կենսապայմանների ու սննդի մասին, որպեսզի օրինաչափություններ հայտնաբերեն: Պարզվել է, որ թարմ մրգերն ու բանջարեղենը ավելի մեծ ազդեցություն ունեն երջանկության զգացողության վրա, քան առողջության: Ընդ որում հոգեկան բարեկեցությունը ավելի արագ է լավանում, քան առողջական վիճակը: Այդ մթերքներից ստացվող երջանկության մակարդակը համեմատելի է լավ աշխատանք գտնելուց ստացած երջանկության հետ: Գիտնականները ենթադրում են, որ բուսական սննդի մեջ պարունակվող կարոտինոիդները ազդում են հորմոնների արտադրության վրա, որոնցով էլ պայմանավորված է մարդու տրամադրությունը, հայտնում է Kedem-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ