News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը իր կայքում հրապարակել է պաշտոնական հայտարարություն՝ սոցցանցերում տարածված այն տեղեկության կապակցությամբ, ըստ որի Ադրբեջանում ձերբակալվել է հայկական ծագումով՝ Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանովը: Այս մասին հայտնում է «Տրենդը»:

Սույն տարվա հունիսի 23-ին Դեսպանատունը բողոքագիր է ստացել Ադրբեջանի ԱԳՆ-ից, որում տեղեկացնում էին, որ սույն թվականի հունիսի 9-ին Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՌԴ քաղաքացի Մ. Վ Ուելդանովինն, որին կասկածում են Ադրբեջանի ՔՕ 234.4.3 հոդվածի նշաններով հանցագործության մեջ (իրացման նպատակով մեծ քանակության թմրանյութերի ձեռքբերում կամ պահում) ու նրան տեղափոխել քննչական մեկուսարան, ասված է հողորդագրության մեջ:

«Մի քանի օր անց Դեսպանատուն է դիմել քաղաքացուհի Մ. Վ Միրզոյանը, որը հայտարարել է, որ ձերբակալվածը իր եղբայրն է, իսկական ազգանունն էլ Գալուստյան է, ու նա ձերբակալվել է ոչ թե թմրանյութերի շրջանառության, այլ լրտեսության մեջ կասկածանքով: Դեսպանատունը միանգամից աշխատանքային կարգով դիմել է Ադրբեջանի իրավասու մարմիններինն՝ խնդրելով համապատասխան բացատրություններ տալ ու թույլատրել, որ հյուպատոսական բաժնի աշխատակիցները այցելեն ՌԴ քաղաքացուն»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Ի հաստատում այս դիմումի՝ հուլիսի 5-ին Ադրբեջանի ԱԳՆ-ին ուղարկվել է պաշտոնական բողոքագիր:

Դեսպանատունը շարունակում է աշխատել ադրբեջանական կողմի հետ՝ համապատասխան պարզաբանումներ ու ձերբակալվածի հետ տեսակցելու թույլատվություն ստանալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ