News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս գիշեր ոչ մի հատուկ գործողություն կամ գրոհ տեղի չի ունեցել: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը՝ նշելով, որ այդ մասին իրեն որդին է պատմել:

«Առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել որդուս հետ, որը պատմեց հետեւյալը. երեկ ուշ երեկոյան Պավլիկ Մանուկյանը փորձել է բանակցել ոստիկանների հետ, որ իրենց տրամադրեն բժիշկ կամ վիրավորին տանեն բուժելու: Այդ պահին ծանր գնդացրային զինատեսակից կրակ է բացվել Պավլիկ Մանուկյանի վրա: Որդին տեսնելով դա վազել է օգնության եւ նրա վրա եւս կրակ է բացվել: Հետո «Սասնա ծռերի» անդամներից մեկն էլ է վազել օգնության, նրան էլ են վիրավորել: Ծանր վիրավորված Պավլիկին եւ նրա որդուն փորձել են պատգարակներով օգնություն ցուցաբերել, ու նրանց այդտեղ «զախվատ» են արել»,- ասաց նա:

Արմենակ Կյուրեղյանի խոսքով՝ ոչ ոք չի հանձնվել, ոստիկանության տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. «Այս պարագայում ամենակարեւորն այն է, որ բոլոր այն հավաստիացումները, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ անարյուն լուծեն այս հարցը, որը շատ կարեւոր է մեր ապագայի համար, այսպիսի բեւեռացման ժամանակ, երբ դեմ դիմաց են կանգնած ժողովուրդն ու ոստիկանությունը, նման գործողությունները, կարծես միտումնավոր սրում են վիճակը եւ Հայաստանը քաոս տանելու միտում ունեն: Կարծես քարոզչական պատերազմ է սկսվել սեփական ժողովրդի դեմ»:

Կյուրեղյան եղբայրների հայրը պատմեց նաեւ, որ երեկ հենց լուր են լսել կրակոցների մասին, շտապել են Սարի թաղ, որտեղից էլ լսել է, թե ինչպես են «Սասնա ծռեր» խմբի անդամները խնդրում օգնել իրենց վիրավորին:

«Ու հիմա հայտարարում են, թե ներսում գտնվողները թույլ չեն տալիս օգնություն ցուցաբերել վիրավորներին: «Սասնա ծռեր» խմբի անդամներն ասպետաբար ազատ արձակեցին բոլոր պատանդներին, ու հիմա տեսնում ենք ոստիկանության գործողությունները, որոնք հարիր չեն մեր ազգին»:

Ըստ Ալեք Ենիգոմշյանի՝ գիշերը տեղի ունեցած գործողությունը ոստիկանության կողմից հերոսական, մարտական գործողության արդյունք չէ, այլ արդյունք է քրեական հանցագործներին հարիր գործունեության եւ այնպիսի գործելաձեւի, որին չէր դիմել ադրբեջանական հակառակորդը:

Նշենք, որ ոստիկանության լրատվական ծառայությունը հերքել է «Սասնա ծռերի» հայտարարությունը:

«Որոշ անձինք, իբր հղում անելով զինված խմբի անդամներին, կեղծ տեղեկություններ են տարածում ՊՊԾ գնդում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Ներկայացվող տեսանյութում իրականությունն ու փաստերն են:»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշոտ Ահարոնյանն ու հրապարակել տեսանյութ:

Ոստիկանության տարածած տեսանյութը՝ ստորեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ