News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Աշխարհում նման երեւույթ չի եղել, անգամ պատերազմի տարիներին, որ բուժաշխատողներին պատանդ վերցնեն։ Այս մասին հուլիսի 27-ին ասել է Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը։

Նրա խոսքով՝ անգամ եթե նման դեպքեր են եղել, բժիշկներին անմիջապես ազատ են արձակել։ «Նման բան չի եղել ո՛չ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, ո՛չ Երկորրդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական Գերմանիայի կողմից եւ ո՛չ էլ անգամ Չիլիում Պինոչետի կառավարման օրոք է եղել նման բան, որ բուժաշխատողի գլխից մի մազ պակասի։ Այդ պատճառով ես ե՛ւ զարմացած եմ, ե՛ւ վրդովված։ Դիմում եմ ՊՊԾ գունդը գրաված տղաներին. ձեզնից ոմանք ինձ շատ լավ գիտեն հայտնի պատճառներով։ Ես խնդրում եմ անհապաղ ազատե՛ք այդ բժիշկներին։  Եթե պետք է, ես պատրաստ եմ լինել նրանց տեղում, բայց անհապաղ ազատե՛ք նրանց։ Դա ուղղակի հային ոչ հարիր վերաբերմունք է բուժաշխատողի նկատմամբ»,– ասել է Արա Ասոյանը։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս զինված խմբի կողմից պատանդ են վերցվել բժիշկներ Նորայր Թեւանյանն ու Սալվադոր Չեխոյանը, բուժեղբայր Դավիթ Տոնոյանը եւ բուժքույր Մալինա Մարգարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ