News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երթից հետո այս գիշեր ձերբակալվել է Հակաճգնաժամային նախաձեռնող խմբի եւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանը: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

«Արմեն Միքայելյանը ձերբակալվել է երեկ ծնողների, կնոջ ու երեխաների հետ Խորենացիից տուն վերադառնալիս: Նրա գրպանը ատրճանակ են գցել եւ նա ձերբակալված է»,- ասաց նա:

Հարցին, թե ինչու համակարգող խորհուրդը չմնաց գիշերը եւ մարդկանց բերման ենթարկեցին, Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ ոչինչ չի փոխվել: Մենք լսեցինք, որ կա նման սադրանք: Բացի այն, ինչ տեղի ունեցավ գնդի ներսում, կա հստակ միտում. սադրանքների միջոցով ծեծ ու ջարդ հրահրել եւ իրագործել այնտեղ հավաքված ժողովրդի շրջանակներում: Այդ պահի լրջությունը հաշվի առնելով՝ գնացինք այնպիսի քայլի, որ իշխանության սադրանքը չիրականանա: Պայքարը շարունակվում է, տղաներն ամուր են»:

Ալեք Ենիգոմշյանը հայտնեց, որ հավաքի տեղի փոփոխության խնդիր չկա, հավաքվելու կոչն ուժի մեջ է. «Մենք արդեն անցնում ենք երկրորդ փուլ: Առաջին փուլը «Սասնա ծռեր» խմբի քաղաքական լեգիտիմացման փուլը ամբողջությամբ իրականացվել է: Կա «Սասնա ծռերը» եւ համարյա ամբողջ ժողովուրդը, որ սատար է կանգնում նրանց: Այսօր չկա Հայաստանում մեկը, բացի ռեժիմի ներկայացուցիչներից եւ նրանց մունետիկներից, որոնք իրենց աջակցությունը չհայտնեն «Սասնա ծռերին»: Հենց այդ պատճառով անցնում ենք երկրորդ փուլին, որը հիմնվելով այդ բացարձակ ժողովրդական աջակցության վրա, այդ խնդիրը հանրահավաքի ժամանակ կհստակեցվի, թե ինչ ուղղությամբ կգնա պայքարը այսուհետեւ»:

Միեւնույն ժամանակ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամն ընդգծեց, որ իրենք չեն ասում՝ իրենք են ղեկավարությունը, սա ժողովրդական պայքար է, որը պետք է ընդամենը համակարգել:

«Բոլոր նրանք, որոնք պատրաստ են պայքարելու, շարունակելու են պայքարը, անկախ նրանից, թե նախաձեռնող խորհուրդն ինչ կասի կամ կանի: Կարեւոր է, որ որոշումները լինեն ներդաշնակ ու համակարգված, բայց ոչ վերեւից թելադրված»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ