News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նիսում ահաբեկչի բեռնատարը կանգնեցնել փորձող երեք հերոսներին հուլիսի 25-ին քաղաքի շքանշանով են պարգեւատրել, հայտնում է Nicematin–ը։ Ֆրանկը, Գվենելը եւ Ալեքսանդրը Նիսի ահաբեկչության ժամանակ հերոսություն են ցուցաբերել։ Նրանք բոլորը փորձել են կանգնեցնել մեծ արագությամբ ընթացող բեռնատարը։

Առաջինն աչքի էր ընկել քաղաքային օդանավակայանի աշխատակից 49-ամյա Ֆրենկը (Nouvelles d’Armenie–ի փոխանցմամբ Ֆրենկն ամուսնացած է հայուհու հետ), որը իր մոտոցիկլով փորձել է ձախ կողմից մոտենալ բեռնատարին եւ բացել խցիկի դուռը, բայց կորցնելով կառավարումը՝ ընկել էր, իսկ մոտոցիկլը հայտնվել էր բեռնատարի անիվների տակ։

Ֆրենկին ոստիկանությունն անմիջապես կալանավորել էր՝ կարծելով, թե նա ահաբեկչի զինակիցն է։ Մյուս հերոս Գվենելը վազել էր բեռնատարի հետեւից եւ հետո անկանոն կրակահերթի ժամանակ  իր մարմնով փակել էր ափին գտնվող մարդկանցից մեկին։

Իսկ Ալեքսանդրը հասցրել էր կառչել բեռնատարի դռնից, սակայն արագ գետնին էր ընկել։

Նիսի նախկին քաղաքապետ, Պրովանս Ալպեր շրջանի խորհրդի նախագահ Քրիստիան Էստրոզին քաղաքապետարանում պարգեւատրել էր քաղաքի երեք հերոսներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շրջանառության մեջ կդրվեն «Մարտի 1-ի» և ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժածներին հատուցում տալու օրինագծերը. Ալեն Սիմոնյան
Եվ, վերջինը այս պահի դրությամբ, կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին...
Հացադուլից 5 օր անց իմ ամուսնուն բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Սարի թաղի գործով կալանավորվածի կին
Հացադուլն ավելի է վատացնում նրա առողջական վիճակը...
Սարի թաղի գործով 10 կալանավորվածների հարազատները կրկին դատախազության դիմաց են
Նստացույցը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջը կատարվի...
Հռոմի Պապը հանդիպել է Նիսի ահաբեկչության զոհերի հարազատների հետ
Ես ուզում եմ կիսել ձեր ցավը, որն ավելի է սաստկանում, երբ ես մտածում եմ...
Նիսում ահաբեկչության հետեւանքով տուժածների ուղեւորությունը Վատիկան սկանդալի պատճառ է դարձել
Արդյոք տարբեր կրոնների ներկայացուցիչները պետք է ակնկալեն, որ իրենց համար կվճարեն ուղեւորություն դեպի Երուսաղեմ, Մեքքա կամ Բենարես» — իրենց հարց են տալիս ասոցիացիայում...
Ֆրանսիայում Նիսի ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով 8 մարդ է ձերբակալվել
Ձերբակալվածները ֆրանսիացի եւ թունիսցի տղամարդիկ են: Նրանց հարցաքննում են...
Ամենաշատ