News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանի եւ Ռուսաստանի ռազմական համագործակցությունը կընդլայնվի եւ դուրս կգա ավելի բարձր մակարդակի վրա։ Այս մասին ասել է Իրանի ՌՕՈւ հրամանատար գեներալ Սեյեմ Քամալ Փայմարին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Դեսանտային դասակ 2016» միջազգային մրցույթի առաջին փուլը մեկնարկել է հուլիսի 27-ին Նովոռոսիյսկում։ Մրցույթին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Չինաստանի, Իրանի, Եգիպտոսի, Վենեսուելայի թիմերը։ Զինծառայողները պարաշյուտային դեսանտավորում են իրականացրել Մի–8 ուղղաթիռներից եւ մարշ նետում են իրականացրել 10 կմ հեռավորության վրա։

«Մենք Ռուսաստանի  հետ լավ համագործակցություն ենք ունեցել անցյալում, ունենք ներկայում եւ կունենանք ապագայում, քանի որ մենք հարեւաններ ենք եւ լավ ենք միմյանց հասկանում։ Ռուսաստանի հետ մեր ռազմական համագործակցությունը կընդլայնվի եւ դուրս կգա նոր. ավելի բարձր մակարդակի վրա»,– ասել է Փայմարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ