Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Քրիստիան Բերգերին նշանակել է Թուրքիայում ԵՄ դեսպան։ Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ, որը տարածել է Բրյուսելը Մոգերինիի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ավարտին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Գերագույն ներկայացուցիչը նախարարին տեղյակ է պահել այն մասին, որ որոշել է Քրիստիան Բերգերին նշանակել Թուրքիայում ԵՄ պատվիրակության ղեկավար»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ ասվում է, որ Բերգերն այս պահին զբաղեցնում է ԵՄ՝ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի արտաքին քաղաքական ծառայության տնօրենի պաշտոնը։
Հիշեցնենք, որ հունիսի կեսին Թուրքիայում ԵՄ դեսպան Հանսյորգ Հաբերը հրաժարական էր տվել։