Ադրբեջանում ազատում են ոստիկանական բաժանմունքների պետերին։
Lent.az–ի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ պաշտոնանկ են արվել մի շարք շրջանների ոստիկանության բաժանմունքների պետերը։
Մասնավորապես պաշտոնանկ է արվել Թովուզի ՃՈ պետ Միսիր Գուլիեւը, Ագջաբեդի ՃՈ պետը։ Դրանից առաջ ստուգումների հետեւանքով աշխատանքից ազատվել էր Բեյլյագանի շրջանային ոստիկանության օպերատիվ աշխատանքի վարչության պետի տեղակալ Զոհրաբ Մամեդովը։