News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Ասնբախ քաղաքում պայթյուն իրականացրած հանցագործի գործողությունները կառավարել են սմարթֆոնի օգնությամբ: Ըստ DW-ի՝ այս մասին երկրամասի նախարարների կաբինետի փակ նիստից հետո հայտարարել է Բավարիայի ՆԳ նախարար Յոահիմ Հերմանը:

Հետաքննության տվյալներով, ենթադրյալ ահաբեկիչը շփվել է «ինչ-որ մեկի հետ, որը զգալի ազդեցցություն է ունեցել ահաբեկչության իրականացման վրա»: Ենթադրյալ ահաբեկչի բջջային հեռախոսի պարունակությունը վերլուծելիս քննչական մարմինն ուշադրություն է դարձրել չաթերից մեկում նրա ինտենսիվ նամակագրության վրա:

Յոահիմ Հերմանի խոսքով՝ շփումը դադարել է պայթյունից անմիջապես առաջ: Առայժմ հայտնի չէ, թե որքան երկար է տեւել նամակագրությունը:

Հայտնի չէ նաեւ, թե ով է 27-ամյա սիրիացուն պայթյունի նախապատրաստման եւ իրականացման անմիջական հրահանգներ տվել, արդյո՞ք նա ԻՊ-ի ներկայացուցիչ է, եւ որտեղ է նա գտնվել նրա հետ շփման պահին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ